ՀՀ ՄԻՊ-ը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՄԻՊ-ը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

ՀՀ ՄԻՊ-ը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

Երեկ Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ 

Ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

Անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:

Թեմայի այլ նորություններ