ՀՀ ՄԻՊ-ի կազմակերպմամբ կայացել է Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՄԻՊ-ի կազմակերպմամբ կայացել է Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը

ՀՀ ՄԻՊ-ի կազմակերպմամբ կայացել է Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը: ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացնում է, որ քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու իրավունքների հաստատություններ:

Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի և արդյունավետ:

Բացման խոսքով, հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթևիկ Մանուկյանը քննարկմանը ներկայացրել է hասարակության իրազեկման ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները և այդ աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։

Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է «Facebook» սոցիալական ցանցի «Messenger» հավելվածում։ Համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր և պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ տրամադրում է խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն և անգլերեն։

Մյուս կարևոր ծրագիրը Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման արշավն է։ Դեմ եմ բռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է« App Store»-ում և «Google Play»-ում:

Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները:

Թեմայի այլ նորություններ