ՀՀ և ԱՀ Նախագահները ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես են եկել ուղերձներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ և ԱՀ Նախագահները ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես են եկել ուղերձներով

ՀՀ և ԱՀ Նախագահները ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հանդես են եկել ուղերձներով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ:
 
Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի պաշտպանության և ազատության համար զոհված մեր բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ:
 
Ապաքինում եմ մաղթում մեր բոլոր վիրավոր հերոսներին։
 
Զորակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին ու հարազատներին:
Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:
 
Անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները:
 
Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի,
եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների,
 
եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ,
 
եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք,
 
եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ,
 
եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
 
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։
 
Մեր բանակը, ինչպես մեր պետությունն ու ողջ ազգը, անցնում է փորձությունների միջով: Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի:
 
Կեցցե՛ Հայո՛ց բանակը:
 
Փա՛ռք մեր հերոսներին»:
 
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: 
 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայրենյաց պաշտպանի այս սուրբ օրը ես գլուխ եմ խոնարհում հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:
 
Գլուխ եմ խոնարհում պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:
 
Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:
 
Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը:
 
Հ.Գ. Երեկ Վեդի քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի հերոսներ Դավիթ Ղազարյանի ընտանիքին ու Էդգար Մարկոսյանին փոխանցեցի հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրերով տրված «Ոսկե արծիվ» շքանշանները»:

Թեմայի այլ նորություններ