ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «3+3» ձևաչափի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կարևոր է համարել մասնակից երկրների հարաբերությունների բնույթը:

Վահան Հունանյան - Տարածաշրջանային գործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:

Մեզ համար սկզբունքային է նաև, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ:

Թեմայի այլ նորություններ