Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021 թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նշված քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ քրեական հեղինակություն համարվող անձը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, գումարային հարցի շուրջ առաջացած վեճը լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը:

Վերջինիս, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, որտեղ նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք ծեծի են ենթարկել նրան:

Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, վերոնշյալ խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը: Նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ