Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    26 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    0 կմ/ժ
  • Արարատ 18°C
    48%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    66%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով, ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ցավակցում եմ մեր գործընկերուհու հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ