Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Հայտնի են հայրենիք վերադարձած 5 գերիների անունները

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները: «Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։

Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝

  • Հարությունյան Էդիկ,
  • Մաթևոսյան Սեյրան,
  • Կարեն Վարդանյան,
  • Արմեն Նազրամադյան
  • Աշոտ Վարոսյան»,- այդ մասին Բաբաջանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ ավել վաղ հայտնի դարձավ, որ Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Նշենք նաև, որ Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել են Բաքվից Երևան։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ բանտարկյալի, հինգ բանտարկյալ էլ վերադարձել է Երևան», - ասել է Մուրադովը:

Թեմայի այլ նորություններ