Հայտնի է Երևանից Թեհրան թռնող օդանավի չարտոնված վայրէջքի պատճառը. կասեցվել է շահագործողի վկայականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայտնի է Երևանից Թեհրան թռնող օդանավի չարտոնված վայրէջքի պատճառը. կասեցվել է շահագործողի վկայականը

Հայտնի է Երևանից Թեհրան թռնող օդանավի չարտոնված վայրէջքի պատճառը. կասեցվել է շահագործողի վկայականը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի (փետրվարի 20-ին օդանավը չարտոնված վայրէջք է կատարել Թեհրանում) մեկանգամյա տեխնիկական-տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է»,- նշում են ՔԱԿ-ից:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ-ին:

Խոսքը 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց» օդանավակայանում:

Թեմայի այլ նորություններ