Հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Ողջ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստատինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը:
 
Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան:
 
«Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ):
 
Կան ինտերնետ կապի և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
 
Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
 
Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
 
Ուկրաինայում ՀՀ դեսպանություն 
 
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
 
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 
 
+380487039176
+380487039178
 
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն 
 
(+7 863 207 67 51):
 
Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ +37410 589155»,- հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Թեմայի այլ նորություններ