Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է դրական ազդակի. Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է դրական ազդակի. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է դրական ազդակի. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», - ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում է հայտարարել, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։

«Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Ըստ ԱԽ քարտուղարի, քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում:

Թեմայի այլ նորություններ