Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Միացյալ Նահանգներում տեղի ունեցած 9/11 ահաբեկչական հարձակումից արդեն քսան տարի է անցել: Զոհվել է ավելի քան 3000 հազար անմեղ մարդ՝ ներառյալ ամերիկահայեր, իսկ ավելի քան 10000-ը ստացել են վնասվածքներ: Մեր սրտերը դեռ ցավում են անմեղ զոհերի համար, իսկ մեր աղոթքները ողջ մնացածների և նրանց ընտանիքների հետ են: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և մարդկային արժեքների ոտնահարումը: Մենք կանգնած ենք ամերիկյան ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ազատության և խաղաղության գաղափարների:

Ողջ պատմության ընթացքում տառապանքն ու ողբերգությունները եղել են մեր երկրի ճակատագիրը, մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը։ Համոզված ենք, որ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ համատեղ կարող ենք պայքարել ահաբեկչության և չարիքի դեմ։ Ահաբեկչությունը և այլ վնասակար գործողությունները չպետք է գոյություն ունենան մեր աշխարհում։ Հայաստանն արդեն ցույց է տվել միջազգային այդ պայքարին աջակցելու իր հանձնառությունը։

Ընդհանուր պատմությունը, արժեքներն ու հայացքները ամուր հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման համար։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, ընդհանուր գաղափարների և ավելի բարեկեցիկ ապագայի հանդեպ ունեցած ամուր հավատի վրա»,- ասված է նախագահի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ