Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների. Փաշինյան

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների. Փաշինյան

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ 

«Այսօրվա նիստը, ցավոք, ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։

Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։

Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։

ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:

«Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ