Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մարտի 16-ին, առավոտյան ժամը 09:00-ից, ՀՀ զինված ուժերում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ: Զորավարժություններին ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների, անձնակազմը մեկնել է տեղակայման շրջաններ:

Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և ԶՈՒ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են զորավարժությունների մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշգրտման, ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ՝ «Գումարտակը պաշտպանությունում» և «Գումարտակը հարձակման ժամանակ» թեմաներով։

Պարապմունքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանական և հարձակողական գործողությունների կազմակերպման, ներդաշնակման և հաստիքային միջոցների արդյունավետ կիրառման ուղղությամբ զինծառայողների հմտությունների կատարելագործումը։

Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։  Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ