Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    38%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    0 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    38%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ

Հայաստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի` Զանգակատուն, Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Մայիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:56-ին, կրկին Ելփին գյուղի մոտ ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել. էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3 բալ:

Թեմայի այլ նորություններ