Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը

Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նա[ատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է:

«Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նախատեսվում է սկսել մարտին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ պատվաստումները կիրականացվեն կամավոր հիմունքներով, իսկ դեղամիջոցը ռիսկային խմբերի քաղաքացիների համար կլինի անվճար:

«Հայաստանում փոքր թվով պատվաստանյութեր արդեն օգտագործվել են. մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանի Դաշնությունից նվեր ստացած «Sputnik-V» դեղամիջոցով: Մոտ ապագայում Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա ու կկարողանա սկսել պատվաստումները բնակչության ավելի լայն շրջանակների համար: Ռիսկային խմբերի մարդիկ կկարողանան պատվաստանյութն անվճար ստանալ, իսկ թե որքան կարժենա պատվաստանյութը մյուս քաղաքացիների համար, դեռ հայտնի չէ»,- ասաց նախարարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կառավարությունը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

«Մասնագետների խումբը կգնահատի դրանց արդյունավետությունը, կողմնակի ազդեցությունների ռիսկը, արժեքն ու կտա իր եզրակացությունը դրանց օգտագործման նպատակահարմարության մասին: Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը` փորձագետները, հաստատել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից ու նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ