Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում. Փաշինյան

Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում. Փաշինյան

 Հայաստանում կան հարուցված քրեական գործեր՝ զինծառայողների գերեվարվելու հանգամանքները ուսումնասիրելու շրջանակներում: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հետաքննություն է իրականացվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մինչ օրս վերադարձել են գերությունից և եթե այո, ապա ինչ է պարզել քննությունը:

«Իհարկե, քրեական գործեր են հարուցված և քննվում են գերեվարվելու հանգամանքները: Պետք է բոլոր դեպքերը քննվեն: Բա զինծառայողը գերի է ընկնում, մենք չպե՞տք է քննենք՝ ինչ հանգամանքներում»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կա օրենք և օրինականություն, ու յուրաքանչյուր դեպք պետք է բնորոշվի օրենքի ու օրինականության, զինվորական երդման հետ հարաբերության մեջ:

«Մենք գիտենք մի իրավիճակ, երբ զինծառայողը հերոսաբար կռվել է, պաշտպանել է իր հայրենիքը, իր պետության սահմանը և անգիտակից կամ դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել: Օրինակ զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում: Այսինքն, այս ամենի մասին մենք պետք է մոռանա՞նք: Մոռանա՞նք, որ պետություն ենք: Ոչ, մենք չենք մոռանալու, որ պետություն ենք՝ ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են, որ  այդպես տեղի ունենա: Այո, ամեն դեպք պետք է քննվի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ցանկացած զինվորականի գործողություն պետք է քննվի:

Թեմայի այլ նորություններ