Հայաստանում ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքները

Հայաստանում ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքները

Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ hավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանի համաձայն 2021 թվականին:

Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների և Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի համահավաք խմբերը լեռնային տեղանքում կմշակեն ուսումնավարժական և կիրառական խնդիրներ: Միաժամանակ տեղի կունենան ՀԱՊԿ հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով:

Ուսումնական խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ջոկատայինները Հայաստանի զինված ուժերի և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ կմշակեն փոխգործակցություն, ձեռք կբերեն մարտական գործողություններին առավելագույնս մոտ պայմաններում հատուկ գործողությանը մասնակցելու փորձ և հմտություններ:

Վարժանքի երկրորդ փուլի ընթացքում տեղի կունենան մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ:

Թեմայի այլ նորություններ