Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանից Ղազախստան մեկնած 100 խաղաղապահներն այսօր վերադառնում են հայրենիք

ՀԱՊԿ խաղաղապահ  ստորաբաժանումները Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից դուրս են եկել Ալմաթիից և շարժվել դեպի իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հայտնում է TACC-ը:

Հայաստանից ժամանած ստորաբաժանումներն իրենց ռազմամեքենաներն ու անձնակազմը տեղավորել են  ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու  օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։

Տաջիկ զինծառայողներն իրենց հերթին մեկնել են ռուսական մեկ Իլ-76 ինքնաթիռով՝ իրենց հետ տանելով նաև Ղազախստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող իրենց կուրսանտներին։

Ղրղզստանի խաղաղապահները իրենց շարասյունով շարժվել են Ալմաթիի  ТЭЦ-2-ի տարածքից, որը նրանք հսկում էին իրենց պետության հետ սահմանային հատվածում։ Նրանք պետք է հաղթահարեն մոտ 250 կմ դեպի Ղրղզստանի տարածք։ Շարժակազմի կազմում են նաև Dajiang զրահամեքենաները։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում 100 հայ զինծառայող էներառված:

2022 թվականի հունվարի 13-ին սկսվել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ զորախմբի աստիճանական դուրսբերումը, որը կտևի մի քանի օր։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուս դեսանտայինների առաջին ստորաբաժանումները երեկ  Ղազախստանից վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն չորս Իլ-76ՄԴ ինքնաթիռներով։

Թեմայի այլ նորություններ