Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան

«Հայաստանի Հանրապետության տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին: Եթե խոսքն ապաշրջափակման մասին է, ապա դրա մասին կարող ենք խոսել: Սահմանները բոլոր կողմերից պետք է բացվեն վաղ թե ուշ: Ես դեմ եմ ՀՀ-ի տարածքով որևէ միջանցք տրամադրելուն»:

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցքի գաղափարին Հայաստանն ի սկզբանե դեմ է եղել, սակայն հիմա միջանցքի հարցով կան լավ արդյունքներ:

Դիտարկմանը, որ Բաքվից կա արձագանք եռակողմ  հանձնաժողով ստեղծելուն, և հարցին՝ հիմա ժամանա՞կն է այդ հանձնաժողի ստեծման, ԼՀԿ ղեկավարը նշեց.

«Վաղ թե ուշ պետք է լինի նման հանձնաժողով: Այլ բան է, թե ինչ լիազորություններով է այն լինելու օժտված: Արդյոք այդ հանձաժողովի արդյունքները ենթակա են լինելու խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի եզրակացությանն ու վավերացմանը»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ