Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

Այս մասին տեղեկացրել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից` նշելով, որ հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի ծառայությունը տեղյակ է պահվել, որ պապի հետ անհատական ձեռքսեղմումի ժամանակ երկխօսություն գրեթե չի լինելու, այլ միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույն տևողությամբ:

«Երբ սրբազան քահանայապետը մոտեցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս և ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին, Թաթոյանը նախ իր երախտագիտությունն է հայտնել Հռոմի պապին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումների դադարեցման, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակման վերաբերյալ հայտարարությունների համար», նշել են Թաթոյանի գրասենյակից:

Այնուհետև Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի տակ է և անօրինական կերպով էպահվում Ադրբեջանում, նաեւ խոսվել է Հայաստանի սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին: Թաթոյանը պապին նաև հանձնել է իր ասածները ապացուցող զեկուցումներ:

Ըստ լուրը հաղորդող աղբյուրին՝ Ֆրանցիսկոս պապը վերցրել է զեկուցումները, բացել, թերթատել եւ տեսել է նաև դաժան արարքների վերաբերող նկարները: Նա շնորհակալություն է հայտնել այդ կարևոր զեկուցումների համար` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկել են այդ հարցը: Ըստ Մարդու իրավունքների գրասենեակին՝ պապը հանձնարարել է իր օգնականին` ուսումնասիրել և առանձին ներկայացնել զեկուցումների բովանդակությունը:

Ներկայացվել է երեք զեկուցում. առաջինը՝ այսպէս կոչուած «Ռազմավարի պուրակ»-ի մասին, երկրորդը՝ Ադրբեջանի հայ գերիների խոշտանգման պատասխանատվության մասին, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները իբրև քրեական գործի հիմք ծառայեցնելու մասին:

Թեմայի այլ նորություններ