Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը խախտելու, արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ գազային զենք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 3 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Թեմայի այլ նորություններ