Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է. Փաշինյան

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է. Փաշինյան

ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: Այս մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդից վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել  հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է:

«Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ-ից չէ կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ որոնք են ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնները. «Առաջինը, որպես այդպիսին, նշվում է հայոց արդիականացվող բանակը: Դուք գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ԶՈՒ բարեփոխման գործընթացը, և այս առումով բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը: Պիտի ընդգծեմ ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն: Ընդգծում են, որ ՀՀ-ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»:

Անվտանգության ապահովման հաջորդ գործոնը, ըստ Փաշինյանի, հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

«Հաջորդ գործոնը, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Մենք ընդգծում ենք համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ