Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:

Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների: Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերեվարման մեջ էին այդ պահին:

«Այս պահին ադրբեջանցիները հայ զինծառայողների նշանակալի խմբի են պահում, որոնք այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել յուրաքանչյուր թշնամական գործողություն: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում, ինչպես և մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետև դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ կլինի վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա»,- ասաց Լավրովը:  

Նա հավելեց, որ կշարունակեն հանդես գալ այդ դիրքերից, սակայն նկատեց, որ վերջնական որոշումն, ամեն դեպքում, իրենցից կախված չէ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Հայաստանը վաղուց կատարել է իր պարտավորությունը. «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով» Հայաստանը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: «Մենք համարում ենք, որ Ադրբեջանը իր կողմից պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ոչ միայն որպես իր պարտավորությունների կատարում, այլ նրա համար, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվի: Այդ մթնոլորտում արդեն կարելի  կլինի անցնել հետագա քննարկումներին և բոլոր հարցերի կարգավորմանը»,- ասաց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ