Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    20 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան և Ռազմական համալսարան։

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։ Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։ Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։

Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։

«Անչափ հպարտ եմ  Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», - ասել է գեներալ-մայոր Վայսհաարը։

Թեմայի այլ նորություններ