Հայ ակնաբույժներն Իրաքում ավելի քան մեկ տասնյակ վիրահատություն կկատարեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայ ակնաբույժներն Իրաքում ավելի քան մեկ տասնյակ վիրահատություն կկատարեն

Հայ ակնաբույժներն Իրաքում ավելի քան մեկ տասնյակ վիրահատություն կկատարեն

Մայիսի 23-ից Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքի ակնաբուժական կենտրոնում մեկնարկել է մարդասիրական նպատակներով և անվճար հիմունքներով բարդ վիրահատությունների ծրագիրը, որն իրականացվում է Երևանի «Աստղիկ» հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն, դոցենտ Թադևոս Հովհաննիսյանի գլխավորությամբ չորս հոգուց բաղկացած ակնաբույժների կողմից:

Ինչպես հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից, ՀՀ կառավարության աջակցությամբ և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրի շրջանակներում մինչ մայիսի 29-ը հայ բժիշկների կողմից կկատարվեն մեկ տասնյակից ավելի վիրահատություններ։

Տվյալ մարդասիրական առաքելությունն իրականացվում է հայ-իրաքյան բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի նշան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման պատրաստակամության։

Մայիսի 24-ին բժիշկների պատվիրակությանն ընդունել է Դհոկի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի բուժվարչության գլխավոր տնօրենը, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ անշահախնդիր մարդասիրական առաքելության կյանքի կոչման համար։

Թեմայի այլ նորություններ