Հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որ հնարավորինս արագ լուծում ստանա. Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որ հնարավորինս արագ լուծում ստանա. Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որ հնարավորինս արագ լուծում ստանա. Գրիգորյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակը։ Ե՛վ մենք, և՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված:

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Այսինքն՝ և՛ մեր ռուս գործընկերների, և՛ Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացնում ենք ու ակնկալում, որ հնարավորինս արագ լուծվի»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից արցախցի երեխաներով ավտոբուսի կանգնեցմանն առնչվող հարցին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը պարբերաբար պրովոկացիաներ է կատարում: Հայաստանի կողմից դատապարտող հայտարարություններ եղել են: Այդ խնդիրը քննարկվել է ՌԴ մեր գործընկերների, նաև՝ ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- ասաց ԱԽՔ քարտուղարը: 

Թեմայի այլ նորություններ