Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան

Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի տարածաշրջան: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս իմ այցին: Ես կլինեմ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Այս այցը կօգնի ինձ ավելի լավ հասկանալ իմ զրուցակիցների տեսլականներն ու խնդիրները ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ նրանց գործընկերության հեռանկարների վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք կորոշենք ՆԱՏՕ-ի մասնակցության հետագա ընդլայնման ուղիներն ու միջոցները Կովկասում»,- գրել է Կոլոմինան:

Նա պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ապատուրային:

Թեմայի այլ նորություններ