Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    36%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    34%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    40%
    15 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին

Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին

 Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է հարավային երկաթգծի վերականգնման հարցը:  Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի հարցին:

«Մենք եռակողմ աշխատանքային խմբի  աշխատանքները կազմակերպում ենք հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում, այդ հայտարարության բովանդակությունից դուրս չենք գալիս»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով «Կոմերսանտ»-ի հրապարակած հնարավոր քարտեզին՝  Գրիգորյանը նկատեց, որ դրանում խոսքը վերաբերվում էր երկաթգիծ-ավտոճանապարհ միասին հարավային սահմանով անցնելու տարբերակը: «Երկաթգիծ, այո քննարկվում է: Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում Է , ճանապարհ՝ ոչ, չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել»,-ասաց փոխվարչապետը:

Նա շեշտեց՝ խոսքը ապաշրջափակմանն է վերաբերվում՝ դասական իմաստով, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին:

«Ճանապարհների մասով այս պահին դեռ կոնսենսուս չունենք, առաջարկները շատ են, բայց ասել, որ արդեն կա պատրաստի քարտեզ՝ ավտոճանապարհների մասով, թե, որոնք են շահագործվելու իմ ասած սկզբունքներով, դեռևս չկա ընդհանուր հայտարարություն, ընդհանուր ընկալում: Երկաթգծի մասով ավելի ընդհանուր մոտ պատկերացումներ, մոտեցումներ կան: Բայց այդտեղ կարծում եմ, հարցը շատ ավելի պարզ է»,-ասաց փոխվարչապետը:

Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը ղեկավարում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:

Թեմայի այլ նորություններ