Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողի դի
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողի դի

Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողի դի

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 16-ին ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը:

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:

Թեմայի այլ նորություններ