ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով

ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի միջոցով։

Նիստի նախապատրաստական ​​աշխատանքները երեքշաբթի օրը քննարկել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, հայտնում է Պետդումայի կայքը։
 
«ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ղազախստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է նոյեմբերի 29-ին կայանալիք Խորհրդի նիստի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստումը։ Միջոցառումները կանցկացվեն տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
«Զրույցի ընթացքում խոսվել է տարբեր ձեւաչափերով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին` դրանք բարձր մակարդակի հանձնաժողովներ են, ինչպես նաեւ` ութերորդ գումարման Պետդումայի մասնագիտացված հանձնաժողովների եւ Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի փոխգործակցության մասին»,- ասվում է Դումայի կայքում։
 
Նշվում է նաեւ, որ Նիգմատուլինը շնորհավորել է Վոլոդինին՝ Պետդումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Թեմայի այլ նորություններ