ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան, գլխավոր շտաբները քննարկել են այդ երկրի իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան, գլխավոր շտաբները քննարկել են այդ երկրի իրավիճակը

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան, գլխավոր շտաբները քննարկել են այդ երկրի իրավիճակը

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության համակարգման, ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և ծավալման, ՀԱՊԿ-ի մարմինների որոշումների իրականացման վերահսկողության, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխգործակցության համար Ղազախստանի Հանրապետություն է ուղարկվել օպերատիվ խումբ՝ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ», - ասել են կազմակերպությունում:

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները: Այս մասին ևս հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
 

«2022 թվականի հունվարի 9-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ընդհանուր ղեկավարությամբ, տեսակոնֆերանսային կապի ռեժիմով տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել են կազմակերպությունում:

Խորհրդակցությանը նշվել է, որ ՀԱՊԿ բոլոր պետությունները պետության ղեկավարի խնդրանքով օպերատիվ կերպով զորակազմ են ուղարկել Ղազախստան: ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Միացյալ շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ