ՀԱՊԿ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսաժողով կանցկացնեն` Աֆղանստանում իրավիճակը քննարկելու համար : ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման մեկնարկին:
«Իհարկե, այժմ ամենահրատապ հարցերից մեկը անվտանգության խնդիրն է, հատկապես՝ Աֆղանստանում զարգացող իրադարձությունների հետ կապված: Երկուշաբթի, հուսով եմ, ՀԱՊԿ-ի շրջանակում կհանդիպենք տեսակոնֆերանսի ձևաչափում, պարզապես մեր ժամացույցների սլաքները ստուգելու համար»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:
ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ հանդիպումը մեծ օրակարգ ունի և երկու երկրների նախագահները քննարկելու բան կունենան՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված բոլոր հանգամանքները:
ՀԱՊԿ -ն ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրրղզստանը և Տաջիկստանը: Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի այս տարի Տաջիկստանում: