Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը

Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»:

Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ:

Ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության և հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսևորվելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության ձևավորմանը:

Ճամբարին մասնակցելու են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը:

Ճամբարը հաշվարկվում է ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Տևողությունը 12 օր է:

Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ:

Ճամբարի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև փետրվարի 25-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Թեմայի այլ նորություններ