Հանձնարարել եմ մեր առաջարկը փոխանցել Ադրբեջանին. Փաշինյանը՝ գերիների փոխարեն որդու Բաքու գնալու մասին (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանձնարարել եմ մեր առաջարկը փոխանցել Ադրբեջանին. Փաշինյանը՝ գերիների փոխարեն որդու Բաքու գնալու մասին (տեսանյութ)

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում սկսելով քարոզարշավի 3-րդ օրվա հանդիպումների շարքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին կիսվեց երեկ ադրբեջանական կողմում հայտնված հայ զինվորի հայրենիք վերադարձի ուրախ լուրով՝ ընդգծելով.

«Ես սա շատ դրական քայլ եմ համարում ընդհանրապես տարածաշրջանում եւ հայ- ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով: Երկրորդ, գերիների խնդրի հետ կապված երեկ ես հայտարարություն եմ արել եւ այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ ադրբեջանական կողմին փոխանցեն մեր առաջարկը, որ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով»:

Փաշինյանը շեշտեց, որ սա միակ ճանապարհը չէ այդ հարցը լուծելու համար. «Հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է եւ գործիքն է, հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ- շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Ես նույնիսկ հիմա չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, հեռանկարները գնահատել, որովհետեւ այդ թեմայով մի նախադասություն, մի բառ ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված եւ ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերի: Այդ առումով ես ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ շատ ինտենսիվ աշխատանք է արվում, ընդ որում ոչ մի ուղղությամբ»,- հավելեց նա:

Խոսելով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հեռանկարների մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ դա կարեւոր է, բայց չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի շահերը կարող են զոհաբերվել այդ նպատակի համար, մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը մեկը մյուսին շարունակում է:

Թեմայի այլ նորություններ