Հանձնարարել եմ խումբ ձևավորել, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հանձնարարել եմ խումբ ձևավորել, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները. վարչապետ

Հանձնարարել եմ խումբ ձևավորել, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, պատասխանելով պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու մասին հարցին, նշեց, որ բազմաթիվ թեզեր են դրվում շրջանառության մեջ, օրինակ՝ որ մենք կորոնավիրուսից ավելի զոհ ունեցանք, քան ապրիլյան պատերազմին:

«Թվում է, թե էս ինչ խփող փաստարկ ու մեղադրանք է, բայց ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսից շատ ավելի զոհ է ունեցել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերցրած, կամ Քառօրյա պատերազմը 4 օր է տևել, մենք ցանկացած ուրիշ 4 օր վերցնենք, տարբեր հիվանդություններից ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմի ընթացքում: Հասկանո՞ւմ եք՝ այսպիսի մանիպուլյատիվ փաստարկներ են դրվում շրջանառության մեջ՝ ցույց տալու համար ինչ-որ բան»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ հանձնարարական է տվել, որ ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի տարածվող ապատեղեկատվության աղբյուրները:

«Արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունե՞ն, արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունե՞ն և արդյոք կարո՞ղ են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, որոնք իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար»,- նշեց վարչապետը՝ խնդրելով հայտարարությունից սենսացիա չսարքել:

Մյուս հարցին ի պատասխան, թե համատարած խիստ սահմանափակումը որքան վնասեց տնտեսությանը և որքան օգնեց առողջապահական համակարգին՝ վարչապետը հիշեցրեց, որ խիստ սահմանափակումների ընթացքում հիվանդանոցային տեղերը 5 անգամ ավելացել են: 

«Եթե մենք լոքդաունը չանեինք և, օրինակ, ապրիլի կեսերին նույն տրամաբանությամբ ունենայինք այսքան դեպքեր, դա տանելի չէր լինի մեր առողջապահական համակարգի համար, թեկուզ այսպիսի կիսաճկռած վիճակում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ