Համախմբված և միասնական ուժերով պետք է շարունակենք աշխատել ու նոր հաղթանակներ կերտել. արմավիրցիները նշել են Հաղթանակի տոնը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    42%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    42%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    42%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    63%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Համախմբված և միասնական ուժերով պետք է շարունակենք աշխատել ու նոր հաղթանակներ կերտել. արմավիրցիները նշել են Հաղթանակի տոնը

Համախմբված և միասնական ուժերով պետք է շարունակենք աշխատել ու նոր հաղթանակներ կերտել. արմավիրցիները նշել են Հաղթանակի տոնը

Մարզկենտրոն Արմավիրում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի և խաղաղության տոնը, տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: Մարզային և քաղաքային իշխանությունները հարգանքի տուրք են մատուցել հաղթանակներ կերտած մեր պապերի, հայրերի ու եղբայրների հիշատակին:
 
Խորհրդանշական օրը մարզկենտրոնում մեկնարկել է երթով, որն առաջնորդել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և համայնքային իշխանության պատասխանատուները։ Քայլերթին մասնակցել են մարզային նշանակության տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մեծաթիվ արմավիրցիներ: Այն սկսվել է Արմավիրի քաղաքային հրապարակից, շարունակվել դեպի Արցախյան ազատագրական պատերազմում անհայտ կորած և զոհված զինվորներին նվիրված հուշարձան, ապա քաղաքային զբոսայգի՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշակոթող։
 
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մարզպետը միջոցառման մասնակիցների հետ երախտիքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել և ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններին։
 
Շնորհավորելով քաղաքային զբոսայգում օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության մասնակիցներին և կարևորելով օրվա նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ հայ ազգը դեռ շատ հաղթանակներ է ունենալու. «Մեզ ոչինչ չի ընկճել, մենք չենք վհատվել և մենք նույնկերպ համախմբված և միասնական ուժերով պետք է շարունակենք աշխատել ու նոր հաղթանակներ կերտել»:
 

Թեմայի այլ նորություններ