Հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. իրազեկում՝ ինչպես կարելի է լքել Ուկրաինան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. իրազեկում՝ ինչպես կարելի է լքել Ուկրաինան

Հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան. իրազեկում՝ ինչպես կարելի է լքել Ուկրաինան

Այսօրվա դրությամբ հակամարտության գոտում գտնվող հայ համայնքների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:

«Քանի որ օդային հաղորդակցությունը կասեցված է Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի և Մոլդովայի օդանավակայաններում, մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են ժամանել Հայաստան, պետք է նկատի ունենան, որ Ուկրաինայից ելքի ցամաքային միակ ճանապարհը արևմտյան սահմանն է՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները առանց վիզային և կորոնավիրուսային սահմանափակումների:

Սահմանը հատելու դեպքում ՀՀ քաղաքացիները ԵՄ անդամ երկրների սահմանները պետք է լքեն 15-օրյա ժամկետում:

Մեր հայրենակիցներին խնդրում ենք հետևել ՀՀ արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական աղբյուրներին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում կապ հաստատել՝

Կիևում դեսպանություն`

+380442349005

+380671090506

+380689602524

 

+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`

+380487039176

+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`

+79614084423

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

+37410 589155»:

Թեմայի այլ նորություններ