ՀԱԷԿ-ի այս տարվա երկարատև կանգը պայմանավորված է աննախադեպ ծավալի վերանորոգման աշխատանքներով. ատոմակայանի գլխավոր տնօրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՀԱԷԿ-ի այս տարվա երկարատև կանգը պայմանավորված է աննախադեպ ծավալի վերանորոգման աշխատանքներով. ատոմակայանի գլխավոր տնօրեն

ՀԱԷԿ-ի այս տարվա երկարատև կանգը պայմանավորված է աննախադեպ ծավալի վերանորոգման աշխատանքներով. ատոմակայանի գլխավոր տնօրեն

Մայիսի 15-ից հոկտեմբերի 2-ը կատարվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը, որի ընթացքում «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի իրանի թրծաթողման, անվտանգության բաղկացուցիչ կարևոր հանգույցների ստուգաչափման, նորոգման կամ նորով փոխարինման աշխատանքներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, տեղեկացնում է ԱԷԿ–ի մամուլի ծառայությունը։

Վերջին շրջանում զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի հնարավոր փակման հարցը, իսկ առանձին ուժերի կողմից կայանի առաջիկա պլանային կանգին տրվում են քաղաքական գնահատականներ:

Մարտիրոսյանը նշել է, որ իրականում ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել դրվածքային՝ 407.5 ՄՎտ հզորությամբ` օրական արտադրելով մինչև 10 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա:

«Անհրաժեշտ սարքավորումների հիմնական մասն արդեն իսկ ձեռք է բերվել և գտնվում է ՀԱԷԿ-ում, իսկ դրանց մոնտաժումը կմեկնարկի մայիսի 15-ից: Պետք է նշել, որ այդ աշխատանքների գերակշիռ մասն իրականացվելու է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված 63,2 մլրդ. դրամի չափով բյուջետային վարկի միջոցներով, որի շնորհիվ կհաջողվի ապահովել ատոմակայանի հուսալի աշխատանքի անընդհատությունը, կայանը հագեցնել նորագույն ժամանակակից սարքավորումներով և է՛լ ավելի բարձրացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը»,–նշել է Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն։

Նա նշել է, որ ատոմակայանի այս տարվա երկարատև՝ 141 օր տևողությամբ կանգը պայմանավորված է աննախադեպ մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներով, որոնք իրականացվելու են կայանի գրեթե բոլոր արտադրամասերում՝ ՀԱԷԿ-ի, ինչպես նաև արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքների հարուստ փորձ ունեցող շուրջ 1000 մասնագետների ներգրավմամբ:

«Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները, որոնք վերահսկելու են աշխատանքների ընթացքը: Այս տարի՝ նախատեսված աշխատանքների ավարտից հետո, ատոմակայանը կդիմի ՀՀ ՄԱԿԿ՝ գործող շահագործման լիցենզիայի երկարացման համար»,–մանրամասնել է Մարտիրոսյանը:

Նա շեշտել է, որ ատոմակայանի պլանային կանգն ամեն տարի նախապես համաձայնեցվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ հետ, որը հանրապետության էներգետիկ համակարգի մյուս կայանների միջոցով լրացնում է պահանջվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ ապահովելով մեր երկրի ամբողջ տարածքի հուսալի, անխափան էլեկտրամատակարարումը։

Թեմայի այլ նորություններ