Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան․ armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան․ armtimes.com

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան․ armtimes.com

Մայիսի 23-ին Գյումրիում մոլեգնած քամու վնասները մասամբ ի մի են բերված: Քաղաքապետարանը համատիրությունների հետ համատեղ վնասի չափի հստակեցումներով է դեռ զբաղված: 21 համատիրություններից 12-ը հայտարարել են ստացած ահազանգերի մասին: Դրանցից 7-ը նախնական, սակայն գրեթե ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել: 5 համատիրության պատասխանն ակնկալում են առաջիկա երկու օրերին:

«Այս պահին ունեցած տեղեկատվությամբ կարող ենք ասել, որ շաբաթ օրվա քամին  Գյումրիում 48 շենք է վնասել: Բայց նաև սպասում ենք մյուս համատիրություններին: Դրանցից ամենամեծը «Գյումրի կենտրոն» համատիրությունն է, որը 230 շենք է սպասարկում և ահազանգ ունի 53 շենքից:  Իրենք էլ որ տվյալներն ունենան, պատկերը կամբողջանա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

 
 

6 մլն 682 հազար 800 դրամ. նախնական այս գումարն է հաշվարկվել 7 համատիրությունների սպասարկման շենքերի կրած վնասի, «Գոհար» մանկապարտեզի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի և Չերազի փողոցի բնակիչ Կարինե Խզրյանի կրած վնասի վերացման համար:  Գումարի մեջ չի հաշվառված տանիքների համար օգտագործվող փայտանյութն ու աշխատուժը:

«Մենք էս պահին իրավիճակի գնահատում ենք իրականացրել:  Հաջորդ քայլը, թե ֆինանսական ինչ աղբյուրներ են լինելու, համա՞յնքն է աջակցելու, թե պետությունը, այս պահին չգիտենք:  Հանձնարարական ենք ստացել մարզպետարանից ճշտումներ անել, ասել են վնասի չափը հստակեցնենք, գնահատենք, ներկայացնենք: Հիմա էս 7 շենքինն արդեն ներկայացրել ենք»,-տեղեկացրեց Սուլթանյանը:

Գումարի չափի հստակեցումը, սակայն, չի նշանակում թե այսօր կամ վաղն այդ գումարը կփոխանցվի, շինարարություն կսկվի: Տվյալները դեռ պետք է ամբողջական դարձնել, տրամադրել Շիրակի մարզպետարանին, որպեսզի փոխանցվի կառավարությանը: Հորդառատ և գրեթե չդադարող անձրևները, սակայն ավելի են խորացնում առկա խնդիրը: Սրանով պայմանավորված  երկու շենքում տանիքների կառուցման աշխատանքների հրահանգ է տվել քաղաքապետ Սամվել Բալասանյանը:  «Համայնքապետարանը կոնկրետ էդ երկու շենքին որոշակի գումար կավելացնի: Մեկը Շիրակացի 66 ա շենքն է, մյուսը Մսի կոմբինատ թաղամասի շենքն է: Համատիրության նախագահի հետ քաղաքապետը զրուցել է, ես եմ ներկա եղել, ասել է գնացեք, բնակիչների հետ էլ ժողով արեք, հասկացեք, եկեք: Նախնական գումարի մասով քաղաքապետարանը կաջակցի, իսկ ընդհանուր վնասը կներկայացվի մարզպետարան»,- ասաց Հայկ Սուլթանյանը:

Միայն Շիրակացի 66 ա շենքի տանիքի կառուցման համար նախնական հաշվարկով մոտ 1 մլն 821հազար 500  դրամ է պահանջվում: Գումարը ներառում է նվազագույն ծախսեր՝ պահանջվող առաջնային շինանյութի ձեռք բերման համար՝ առանց աշխատուժի հաշվարկի: 

Ի դեպ, Գյումրիում շենքերի տանիքներից զատ հսկա ծառեր են արմատախիլ եղել  ոչ միայն փողոցներում, այլև այգիներում:

Աղբյուր՝ armtimes.com

Թեմայի այլ նորություններ