Գյումրիի նախկին քաղաքապետի որդին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: 

Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: 

Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին է:

Թեմայի այլ նորություններ