Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։ Ապրիլի 12-ին, 13-ին ու 14-ին բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններն ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։

Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել են տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով։ Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։

Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ