Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը վարչապետի հրամանով նշանվել է փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը վարչապետի հրամանով նշանվել է փոխնախարար

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը վարչապետի հրամանով նշանվել է փոխնախարար

"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ",- ասված է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Գրիգոր Մինասյանը 2003-2004 թվականներին աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան:

2004-2009 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում` զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալի պաշտոնը:

2008-2020 թվականներին հանդիսացել է «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

2012 թվականին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես իրավական վերլուծության վարչության պետ:

2013-2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2013-2022 թվականներին հանդիսացել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը:

2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը:

Կրթություն

1990-2000 թվականներին սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 

2000-2005 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

2012 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: 

Թեմայի այլ նորություններ