Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք. Նիկոլ Փաշինյան

Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո և օգտագործելու է բոլոր հասանելի միջազգային լծակները և ձևաչափերը իր իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը գրավոր ընթացակարգով դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին, վարչապետը հայտնեց, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ դիմել են:

Ասուլիսի վարողի կողմից հարցը կոնկրետացնելու հետո, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանը նշեց. «Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12 -ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»:

Վարչապետն ընդգծեց, որ շարունակում են քննարկումները ու գտնում են, որ Ադրբեջանի պահվածքին պետք է միջազգային գնահատական տրվի:

«Այո և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք գրավոր: Հարկադրանքի քաղաքականություն Հայաստանը չի ընդունելու, մենք դրա հետ չենք հաշտվելու։ Պատերազմում հաղթողի իրավունք միջազգային հանրության մեջ չկա, մենք պատրաստ ենք, գնալու ենք, չարչարվելու ենք, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և մենք բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքը պետք է արժանանա միջազգային գնահատականի, և այդ առումով Հայաստան իրեն չի սահմանափակելու  և դիմելու է բոլոր հնարավոր ատյաններին:

«Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ինքնիշխան պետություն է: Ես նաև անվտանգության խորհրդի վերջին նիստում արտահայտեցի մեր կառավարության և ժողովրդի կամքը` սեփական ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, նաև՝ ժողովրդավարությունը պաշտպանելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ բանակցային օրակարգերում Հայաստանը իրեն կպահի դեստրուկտիվ` սկսած սահմանազատումից, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից, վերջացրած խաղաղության բանակցությունը:

 «Կարծում եմ, որ պետք է գնալ լուծումների, և մեր կառավարության առաքելությունն է գնալ լուծումների: Մենք պատրաստ ենք և բանակցելու ենք, չարչարվելու ենք, մեր վրա վերցնելու ենք պատասխանատվություն և մենք գնալու ենք լուծումների: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը գործելու է հարկադրանքի ներքո: Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո և մենք բոլոր մեզ հասու միջազգային լծակները և ֆորմատները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ