Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում:

Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։

Թեմայի այլ նորություններ