Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել

Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և դատապարտել 7 տարի ազատազրկման:  Փաշինյանն անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։

Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։

ՄԻԵԴ-ը ճանաչել էր Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։

Թեմայի այլ նորություններ