Ղազախստանում կտեղակայվի ՀԱՊԿ 2500 խաղաղապահ. Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ղազախստանում կտեղակայվի ՀԱՊԿ 2500 խաղաղապահ. Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է

Ղազախստանում կտեղակայվի ՀԱՊԿ 2500 խաղաղապահ. Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի առաջապահ խումբն արդեն Ղազախստանում է և սկսել է աշխատանքը։ Այս մասին РИА Новости ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության անդամ մյուս երկրներից զինծառայողների տեղափոխումը շարունակվում է։

Նա նշել է, որ ՀԱՊԿ  խաղաղապահ ուժերի առջև երկու խնդիր է դրված. առաջինը՝ պետական կարևորագույն, ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը, երկրորդը՝ օգնել կարգուկանոնի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան։

Զասը հիմարություն է համարել այն խոսակցությունները, թե ՀԱՊԿ ստորաբաժանումները Ղազախստանում ցույցեր են ցրելու, իսկ զորքն էլ, մտնելով Ղազախստան, «օկուպացնում է» այդ հանրապետությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող օբյեկտների վրա հարձակումների դեպքում զինծառայողներն իրավունք ունեն զենք կիրառել:

Նա նշել է, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը երկար չեն մնալու Ղազախստանում, սակայն դա կլինի մի քանի օր թե մի քանի շաբաթ՝ կախված կլինի Ղազախստանում իրավիճակի զարգացումից և հանրապետության ղեկավարության դիրքորոշումից:

Ըստ ընդունված որոշման՝ Ղազախստանում կլինի Հավաքական խաղաղապահ ուժերի մոտ 2500 զինծառայող, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է ավելանալ։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված է 3600 զինծառայող:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:  

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան.

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին

Պատասխան - Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

Ինչպիսի առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

Պատասխան - Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։

Պատասխան ֊ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Թեմայի այլ նորություններ