Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց

Գեղարքունիքում ստեղծվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի իրականացման մարզային կառույց

Գեղարքունիքի մարզում այսուհետ գործելու է  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan)  ծրագրի իրականացման  մարզային կառույց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաստեղծ կառույցը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ( EU4Sevan) ծրագիրը իրականացնող   թիմի ղեկավար Քրիստիան Հենշելին, ծրագրի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանին եւ  թիմի խորհրդատուին: Կարեն Սարգսյանի եւ Քրիստիան Հենշելի միջեւ կայացած նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Գեղարքունիքի մարզպետարանից  կազմակերպությանը տրամադրվել է համապատասխան տարածք, որտեղ  էլ, մարզային համակարգողի միջոցով,  կիրականացվեն ծրագրից բխող գործառույթներ:

Թիմի ղեկավարն ընձեռված հնարավորության համար նախ շնորհակալություն է  հայտնել Գեղարքունիքի մարզպետին եւ հույս հայտնել, որ նա կնպաստի ծրագրի  ավելի արդյունավետ իրականացմանը:

Քրիստիան Հենշելը  ներկայացրել է  EU4Sevan ծրագրի  շրջանակներում  իրականացվող աշխատանքները, որոնք  կաջակցեն  ՀՀ կառավարությանը եւ կկարգավորեն Սեւանա լճի շուրջ տարիներ ի վեր կուտակված բնապահպանական մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝  EU4Sevan  ծրագրի շրջանակներում  այս տարվա ընթացքում  նախատեսվում է մարզում  իրականացնել  աշխատանքներ, որոնք ընդգրկելու  են Սեւանա լճի էկոհամակարգի կառավարման, Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների, Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղեկատվության հասանելիության բարելավումը` համայնքների, դպրոցականների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել՝ ծրագրից բխող  բաղադրիչների իրականացման ընթացքում  ծավալել  ակտիվ համագործակցություն:

Թեմայի այլ նորություններ