Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը. Վայոց ձորի մարզպետը հայտնում է՝ սահմաններն անվտանգ են, բնագծերի փոփոխություններ չկան․ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը. Վայոց ձորի մարզպետը հայտնում է՝ սահմաններն անվտանգ են, բնագծերի փոփոխություններ չկան․ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է

Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը. Վայոց ձորի մարզպետը հայտնում է՝ սահմաններն անվտանգ են, բնագծերի փոփոխություններ չկան․ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքում է մարզի արևելյան, մասնավորապես, Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ որոշ հատվածներ, դիրքեր հակառակորդին զիջելու մասին տարածվող տեղեկությունները: Այս մասին մարզպետը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Սանոսյանը: Նա հավելել է, որ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները։

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
 
«Հարգելի հայրենակիցներ, Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»:
 
Սյունիքի մարզպետարանից էլ հայտնում են․
 
"Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել
Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»: Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է"։

Թեմայի այլ նորություններ