Գեղարքունիքի մարզի համայնքներում պետության կողմից փոխհատուցում է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզի համայնքներում պետության կողմից փոխհատուցում է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին

Գեղարքունիքի մարզի համայնքներում պետության կողմից փոխհատուցում է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել եւ շարունակվում է զոհված զինծառայողների ընտանիքներին  պետության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է մահվան վկայական ստացած եւ փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։

Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանը համայնքապետարանների միջոցով հավաքագրում է զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն, որի միջոցով էլ կատարվում է վճարումը համապատասխան անձանց։

Բացի այդ, Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով զոհված զինծառայողների ընտանիքներին բաշխվում են սոցիալական երաշխիքների տրամադրման մասին տեղեկանքները։  §Սահմանված կարգի համաձայն՝ զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։

Ընդ որում, սահմաված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձեւով տրամադրվում է տաս միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի տարբեր համայնքների որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները։

«Պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման տրամադրման աշխատանքներն ընթանում են մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներում։ Պետական աջակցություն տրամադրվում է նաեւ վիրավոր զինծառայողներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններին»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանը:

Նշենք նաև, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ գերմանական «Ֆրեդերիխ էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նաիրա Գեւորգյանը հեռավար ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի  հիման վրա հաջորդ ուսումնական տարում հիմնադրամի ֆինանսավորմամբ կգործարկվի Գեղարքունիքի մարզի «Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության» առցանց հարթակ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հարթակի գործունեության նպատակն է՝ բարձրացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության ոլորտների մշտադիտարկման արդյունավետությունը, հանրայնացնել մարզի հանրակրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի գործունեությունը, ձեւավորել նորությունների միասնական հարթակ եւ խթանել նշված կառույցների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցությունը։

Նորաստեղծ հարթակում իրենց էջերն ստեղծելու հնարավորություն կունենան վերոնշյալ ոլորտներում գործող մարզային եւ համայնքային ենթակայության կազմակերպությունները, ՀԿ-ները։ Հարթակի գործունեությունը կհամակարգի Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը:

Հարթակը հնարավորություն կստեղծի՝ կազմակերպելու առցանց մշակութային միջոցառումներ, ստեղծագործական մրցույթներ, ցուցահանդեսներ։ Այն նախատեսվում է գործարկել 2021 թվականի սեպտեմբերից։

Թեմայի այլ նորություններ