Գեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով Google-ի հետ աշխատանք տանել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով Google-ի հետ աշխատանք տանել

Գեղամ Նազարյանը կառավարությանը կոչ է անում քարտեզների ճշգրտման հարցով Google-ի հետ աշխատանք տանել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարությանը, ԱԱԾ-ին, ՊՆ-ին հորդորում է Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել՝ Google-ի կողմից առաջարկվող քարտեզների ճշգրտման հարցով: Նազարյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ մեկ այլ հարցի քննարկմանը, որը ներկայացնում էր Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Ես մեր ՊՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանն առաջարկ եմ անում՝ Google-ի սեփականատերերի հետ լուրջ աշխատանք տանել, որովհետև Google-ի բոլոր քարտեզներով նույնիսկ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանը շատ կոպիտ ձևով խախտված է ՝ հօգուտ Ադրբեջանի: Մեզ մոտ հյուր եկած զբոսաշրջիկները, ՀՀ տարածք մտնող բեռնատարների վարորդներն առաջնորդվում են այդ քարտեզներով, որոնք ադրբեջանական կողմի պահանջով այնպիսի երթուղիներ են առաջարկում, որն իրականում ոչ մի կապ չունի սահմանի հետ»,-ասաց Նազարյանը:

Պատգամավորը շեշտեց՝ այդ հարցը պետք է  վերջնականապես լուծել:

Թեմայի այլ նորություններ